07 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվա կատարած վերջին այցերի ժամանակ ՀՀ իշխանությունը վստահեցրել է, որ ՌԴ-ի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի, չկատարեցին խոստումը․ Զախարովա

Մոսկվա կատարած վերջին այցերի ժամանակ ՀՀ իշխանությունը վստահեցրել է, որ ՌԴ-ի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի, չկատարեցին խոստումը․ Զախարովա

Մոսկվա կատարած վերջին այցերի ժամանակ ՀՀ իշխանությունը վստահեցրել է, որ Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի։ Եթե հավաստիացումների հետ կապված իրավիճակն այսպիսին է, դա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունն այսպես է վարվում ոչ միայն Մոսկվայում և ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների հետ՝ չկատարելով իր խոստումներըայսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է՝ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անխուսափելիորեն կներքաշի Երևանին Եվրոպական միության հակառուսական դիրքորոշման մեջ՝ պետության համար բոլոր հետևանքներով։

«ՀՀ իշխանությունների նման ուղին վաղ թե ուշ կհանգեցնի Երևանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական դիրքորոշման մեջ՝ Հայաստանի համար դրանից բխող բոլոր քաղաքական և տնտեսական հետևանքներով», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների հավանությամբ հանրապետությունը ներքաշվում է ագրեսիվ եվրատլանտյան մեխանիզմների մեջ։

«Այսպես կոչված՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի տեքստը կարդալուց հետո պարզ է դառնում, որ հանրապետությունն իր ղեկավարության հավանությամբ ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի օտար չափանիշներ և մեխանիզմներ՝  ոչ թե եվրոպական՝ եվրոպական մայրցամաքի կամ եվրոպական մշակույթի կամ քաղաքակրթության իմաստով, այլ հենց այդ ագրեսիվ եվրատլանտյան չափանիշների», – ընդգծել է Զախարովան։

Նա հայտարարել է, որ սովորական հայ քաղաքացիները չեն տեսնի որևէ գումար ԵՄ-ի կողմից Երևանին տրամադրված որևէ վարկից, բայց կաշխատեն դրանք Բրյուսելին վերադարձնելու համար։

«Նույնիսկ եթե դրանք գտնվեն վարկերի տեսքով, միջին հայ քաղաքացին դրանք չի տեսնի։ Այս անխոհեմ քաղաքականության արդյունքում հայ քաղաքացիները կաշխատեն Բրյուսելի շահերը պաշտպանելու, վարկերի տոկոսները վճարելու և պարզապես այս եվրատլանտյան կաշառքն իրենց գրպանից վճարելու համար», – նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026