
Ռուս-ուկրաինական ճակատում եռօրյա հրադադար կհաստատվի․ Թրամփ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում կլինի եռօրյա հրադադար՝ մայիսի 9-ից մինչև 11-ը․ Truth Social սոցցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփի խոսքով՝ հրադադարը հայտարարվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի առիթով Ռուսաստանում կայանալիք տոնակատարությունների կապակցությամբ․ նա ընդգծել է՝ Երկրորդ աշխարհամարտում մեծ էր նաև Ուկրաինայի դերը։
Բացի այդ՝ հրադադարը ենթադրում է ռազմագերիների փոխանակում՝ 1000-ը 1000-ի դիմաց ֆորմատով։
«Այս խնդրանքը ես անձամբ եմ արել, և ես շատ եմ գնահատում նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Վլադիմիր Զելենսկու համաձայնությունը: Հուսով եմ, որ սա շատ երկար, մահացու և ծանր պատերազմի ավարտի սկիզբն է: Բանակցությունները շարունակվում են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենածանր պատերազմի ավարտի շուրջ, և մենք ամեն օր ավելի ու ավելի ենք մոտենում ավարտին», – նշել է նա:


