11 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ քաղաքացիներին Փաշինյանի անվան «Տիտանիկ» նստեցնելը նախնական կարժենա 8 միլիարդ դոլար․ ի՞նչ են գրում ռուսական ԶԼՄ-ները  

ՀՀ քաղաքացիներին Փաշինյանի անվան «Տիտանիկ» նստեցնելը նախնական կարժենա 8 միլիարդ դոլար․ ի՞նչ են գրում ռուսական ԶԼՄ-ները  

Եթե ​​Հայաստանը գնա Եվրամիության (ԵՄ) ճանապարհով, շատ ընտանիքներ կարող են կորցնել կապը միմյանց հետ․ Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

Վոդոլացկին հավելել է, որ հայերի 50%-ն ապրում է Ռուսաստանում, և եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ստիպված կլինի փակել Ռուսաստանի հետ սահմանները, ինչը կհանգեցնի շատ ընտանիքների կապի կորստի։

Պատգամավորն ընդգծել է, որ էներգակիրները Հայաստանին են վաճառվում զեղչված գնով, բացի այդ՝ մի շարք սննդամթերքներ նույնպես մատակարարվում են զեղչված արժեքներով, ինչն օգուտ է բերում տեղական ձեռնարկատերերին։

«Московский Комсомолец»-ն ընդգծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ արված հայտարարությունները լայն հասարակական դժգոհություն են առաջացրել։ Սյունիքի մարզում իր ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն չի եղել հանրապետության մաս։ Փաշինյանի խոսքով՝ այնտեղ վերահսկողությունն իրականացվել է միայն առանձին զինվորականների կողմից։

Այս հայտարարություններն ընկալվել են որպես հակասական։ Սոցիալական ցանցերում արագ տարածվել է 2018 թվականի մի տեսանյութ, որտեղ Փաշինյանն իշխանության գալուց անմիջապես հետո պնդում էր ճիշտ հակառակը՝ հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

Քննադատները վարչապետին մեղադրել են երկերեսանիության և հակասական հայտարարություններ անելու համար։ Հաղորդավար և մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում փորձագետները նշել են, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկեղծվեն արևմտյան գործընկերներին հաճոյանալու համար։ Ինչպես նշվել է, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում թույլ տալ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին մտնել խորհրդարան։

Ռուսական առաջ ալիքը ևս մեծ ռեպորտաժ է պատրաստել՝ անդրադառնալով վերջին շաբաթվա իրադարձություններին։ Նշվում է, որ Երևանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ամբողջ հավաքի գաղափարը «ինչպես մղել Հայաստանին Ռուսաստանի դեմ» հարցն էր։ Նիկոլ Փաշինյանը փորձում է նստել երկու աթոռի վրա, բայց դա այնքան էլ լավ չի ստացվում։ Նույնիսկ Էմանուել Մակրոնի հետ երաժշտական ​​համարն էր լի «ֆալշ» նոտաներով․ երաժշտության փոխարեն՝ շփոթություն։

Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը համարում է, որ սա ՀՀ-ի համար թակարդ է․ ամեն կերպ հեռացնել ՀՀ-ին ՌԴ-ից՝ միևնույն ժամանակ ոչ մի դեպքում թույլ չտալ երկրի անդամակցությունը ԵՄ-ին։ Ռեպորտաժում շեշտվել է ՀՀ-ի համար տնտեսական կորուստների մասին՝ ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցելը նման է «Տիտանիկ» նավի տոմս գնելուն։ ՀՀ քաղաքացիներին Փաշինյանի անվան «Տիտանիկ» նստեցնելը նախնական կարժենա 8 միլիարդ դոլար։

Հիշեցվել է, որ ՀՀ-ին գազ է մատակարարվում շատ ավելի մատչելի, քան եվրոպական երկրներին։ Իսկ Ադրբեջանից գազ խնդրելը ցածր գնով չի ստացվի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026