14 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սի Ծինփինն Իրանի հարցում օգնություն է առաջարկել․ Թրամփ

Սի Ծինփինն Իրանի հարցում օգնություն է առաջարկել․ Թրամփ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կցանկանար տեսնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ համաձայնություն և առաջարկել է օգնել հակամարտության կարգավորմանը․ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:

«Նախագահ Սի [Ծինփինը] կցանկանար տեսնել համաձայնություն․ նա իսկապես կցանկանար տեսնել համաձայնություն և նա օգնություն է առաջարկել՝ ասելով. «Եթե կա որևէ բան, որ ես կարող եմ անել օգնելու համար, ես կցանկանայի օգնել»: Նա իրոք ասել է դա », – նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Չինաստանի առաջնորդը նույնպես կողմ է Հորմուզի նեղուցի բացմանը:

«Յուրաքանչյուր ոք, ով այդքան նավթ է գնում, ակնհայտորեն որոշակի հարաբերություններ ունի Իրանի հետ․ նա կցանկանար տեսնել Հորմուզի նեղուցի բացումը», – հավելել է Թրամփը:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026