22 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեժ ընտրարշավ․ ինչի՞ համար է Փաշինյանը պետք Ադրբեջանին․ միջազգային մամուլի ամփոփում

Թեժ ընտրարշավ․ ինչի՞ համար է Փաշինյանը պետք Ադրբեջանին․ միջազգային մամուլի ամփոփում

Հայաստանում ներկայիս ընտրարշավը լարվածության առումով ռեկորդային է։ Եթե 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը մուրճ էր թափահարում իր կողմնակիցների վրա՝ խոստանալով երկրում «երկաթե կարգուկանոն» հաստատել, այժմ նա իր հակառակորդներին անվանում է պետության թշնամիներ՝ խոստանալով բռնագրավել նրանց ունեցվածքը, ծնկի բերել և ոչնչացնել։ Ընդդիմության անդամները կարծում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդի գործողությունները միայն բարձրացնում են իրենց ժողովրդականությունը․ գրում է «Независимая газета»-ն։

Euronews-ը հրապարակել է տեսանյութ՝ նշելով, որ Հայաստանում ընտրարշավը թեժացավ, երբ Նիկոլ Փաշինյանը վերցրեց բարձրախոսն ու քննադատեց իրեն քննադատողներին, որոնք մեղադրում են նրան Ղարաբաղը հանձնելու համար։

Հունիսին կայանալիք ընտրություններից առաջ թեժ ընտրարշավի ընթացքում Փաշինյանը մեղադրում է քննադատներին, որ նրանք խոչընդոտում են Հայաստանի խաղաղ ապագային և տնտեսական վերածննդին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները քարշ տալով տանում տղամարդուն, որից հետո Փաշինյանը վերցնում է բարձրախոսը և գոռում նրա վրա ամբոխի առաջ։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում են, որ Ադրբեջանն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կարող է արդեն իրենը համարել, եթե ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չվատանան։ Ավելին, ադրբեջանցի մեկնաբանները կարծում են, որ Հայաստանը կլինի Բաքվի գրպանում, եթե հաջողվի իրականացնել այն, ինչ Ադրբեջանն արեց Վրաստանում, որտեղ Ադրբեջանի պետական ​​SOCAR ընկերությունը գնեց գազատարների ցանցը։

«Ադրբեջանական գազը պետք է հասնի հայերին և բաշխվի երկրի ներսում ադրբեջանական խողովակաշարերով։ Այստեղ անխուսափելիորեն կբախվեն Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը՝ իր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունով և իր արտոնյալ գազի մատակարարումներով։ Ռուսաստանի հետ կռվելը մեր շահերից չի բխում։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը պետք է կատարի «կեղտոտ աշխատանքը»։ Դուրս մղել Հայաստանը ԵԱՏՄ-ից, ստեղծել վեճ Ռուսաստանի հետ և խլել գազային ընկերությունը Ռուսաստանից, ազգայնացնել այն։ Այդ ժամանակ կգա Ադրբեջանը։ Հակառակ դեպքում ինչի՞ համար է մեզ պետք Փաշինյանը», – գրում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026