11 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատաիրավական համակարգը գործում է ՀՀ-ի դեմ. Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Դատաիրավական համակարգը գործում է ՀՀ-ի դեմ. Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույց է տվել ու մի շարք հայտարարություններ արել։ Ճեպազրույցի առանցքային մասերը ներկայացնում ենք կետերով․

  • ՔՊ-ն ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե։
  • Հիմա ասում են՝ մանդատները վերցնե՞նք, թե՞ չվերցնենք։ Անկեղծ ասած՝ եթե չվերցնեն, գոնե 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան կունենանք։
  • Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի, պատերազմի եռագլուխ կուսակցությունից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։
  • Պուտինը դեռ չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի։
  • ՌԴ-ի հետ վեճի մեջ չենք մտնի, հարցերը կքննարկենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի։
  • Դատաիրավական համակարգը գործում է ՀՀ-ի դեմ։
  • Գագիկ Ծառուկյանին որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք էդ գործարքին կգար։
  • Եթե ողջ-առողջ հարց եք տալիս, նշանակում է՝ էդքան էլ փակված չեք․ Փաշինյանը՝ Armat Media-ի լրագրողին։
Ընտրություն 2026   Ընտրություն 2026