Ռուսական ռազմական Իլ-76-ի բոլոր ուղևորներն ու անձնակազմը զոհվել են
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է, որ ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել են բոլորը` ինչպես գերիները, այնպես էլ անձնակազմի անդամները. տեղեկացնում է Интерфакс լրատվական ծառայությունը։
«Վթարի վայրում իրականացվում են քննչական հատուկ գործողություններ։ Դեպքի վայր է ուղարկվել նաև հանձնաժողով՝ աղետի պատճառները պարզելու համար»,- գրել է Վյաչեսլավ Գլադկովը։
Հիշեցնենք, որ այսօր Բելգորոդում վթարի է ենթարկվել ռուսական ռազմական Իլ-76 ինքնաթիռը, որի մեջ եղել են 65 ուկրաինացի գերիներ, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող։