27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձմեռային Ջերմուկը` ֆոտոշարքով

Ձմեռային Ջերմուկը` ֆոտոշարքով

Վերջին շրջանում հաճախ ենք հիշում հայրենի այն հողակտորների մասին, որոնց մասին գուցե չխոսեինք տարիներ առաջ կամ հիշատակեինք միայն հատուկ առիթներին: Վերջին տարիներին հասարակության գոնե մի մասը սկսել է այլ աչքով նայել այն տարածքին, որը հայրենիք ենք անվանում։

Խաղաղության տապալված օրակարգն օր օրի ավելի ու ավելի է մոտեցնում պատերազմը։ Դրանից խոսում են բոլորը, անգամ գլխավոր դերակատարն ուղիղ տեքստով սպառնում է, ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիները չայցելել այն հատվածներ, որոնք հնարավոր խոցելի են, իսկ նման զգուշացումներ դեսպանատները սովորաբար հրապարակում են, երբ օպերատիվ տեղեկատվություն կամ հիմնավոր կասկած ունեն։ Հիշում ենք նաև Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, թե Ջերմուկն իրենց պատմական քաղաքն է ու հասկանալի է դառնում, որ Ջերմուկը հնարավոր առաջին թիրախներից մեկն է։

Ներկայացնում ենք ֆոտոշարք Ջերմուկից, որտեղ այժմ հեքիաթային ձմեռ է։

Աղվան Ասոյան