15 Նոյ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը հանցագործություն է. Արտակ Բեգլարյան

Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը հանցագործություն է. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը։ Նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց օրինական պաշտպանության հնարավորությունը․ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է   Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

 

Նա ընդգծել է, որ Արցախի նախկին ղեկավարներին հիմա  ստիպում են հարցազրույց տալ։

 

«Հանցագործություն է նաև պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով։

 

Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշում է, որ Արցախի ղեկավարների կալանավորումը ցեղասպանության վկայություն է, քանի որ դա ցույց է տալիս համայնքը ոչնչացնելու մտադրություն»,-նշել է Բեգլարյանը։