ABCMEDIA
Վիրավոր զինծառայողներին տեղափոխում են Մուրացանի հոսպիտալ

Վիրավոր զինծառայողներին տեղափոխում են Մուրացանի հոսպիտալ

Այսօր ավտովթարի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին տեղափոխում են «Մուրացան» հոսպիտալ։ ABC media-ի հետ զրույցում ասել է ընդունարանի բուժքույր Նելլի Առաքելյանը։

«Այս պահին չգիտենք՝ քանի հոգու են բերում, բայց հստակ գիտենք, որ ճանապարհին են։ Այլ տեղեկություն չենք կարող ասել, օրինակ՝ ինչ վիճակում են մեր զինվորները»,- ասել է բուժքույրը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով կա 4 զոհ և 20 վիրավոր: