27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում բարձրանալու է ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն»-ը՝ խաղաղապահների և ԿԽՄԿ-ի Արցախը լքելու մասին

Արցախում բարձրանալու է ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն»-ը՝ խաղաղապահների և ԿԽՄԿ-ի Արցախը լքելու մասին

Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը։ Այս մասին ասվում է «Արցախ Միություն» հասարակական կազմակերպության հայտարարությունում։

«Միջազգային հանրության թեկուզև խիստ սահմանափակ և թույլ կարողություններով, սակայն վերջին ներկայացուցիչներին վռնդելով Արցախից՝ ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմը նպատակ ունի լրիվությամբ վերացնել միջազգային վերահսկողության լծակները և Արցախը դարձնել բացարձակ «սև խոռոչ» միջազգային ուշադրության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Հատկանշական է, որ ալիևյան ռեժիմը նաև արգելափակում է միջազգային բոլոր կառույցների մուտքն Արցախ՝ հերթական անգամ ոտնահարելով միջազգային հանրահայտ նորմերը: Այս դրվագը Արցախի ժողովրդի հանդեպ վարվող ցեղասպանական քաղաքականության և Արցախի բռնազավթման հերթական փուլերից մեկն է»,- ասվում է հայտարարությունում։

«Արցախ Միություն»-ը անհրաժեշտ է համարում, որ Հայաստանի Հանրապետությունը և միջազգային հանրության մնացած անդամները գործնական և հետևողական քայլեր ձեռնարկեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Հասարակական կազմակերպության ամբողջական հայտարարությունը այստեղ։