ABCMEDIA
Ձևավորվել է դիվանագիտական հանձնախումբ, որը մինչև կիրակի հայեցակարգ կներկայացնի. Բագրատ Սրբազան

Ձևավորվել է դիվանագիտական հանձնախումբ, որը մինչև կիրակի հայեցակարգ կներկայացնի. Բագրատ Սրբազան

Երեկվանից իշխանականները հայտարարում են, որ գործող իշխանությունն ու վարչապետը լեգիտիմ են, բայց հիշեցնեմ, որ նրանք իրականացրել են գործողություններ, որոնք հակասել են իրենց նախանշած ծրագրերից. այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Խոստացել են՝ ձեռք կտրել տարածքներ հանձնելու դեպքում, իսկ ու՞ր է։ Նրանք խոսում են լեգիտիմությունից, բայց սոցիալական հարցումներից հետո պարզ դարձավ, որ գործող Կառավարությանը վստահում են 7 տոկոս, խորհրդարանին՝ 8 տոկոս։ Նրանք են լեգիտի՞մ։ Ամբողջը սուտ է, ժողովուրդ, սուտ»,- ասել է Բագրատ արքեպիսկոպոսը։

Ամփոփելով այսօր տեղի ունեցածը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիշեցրել է ուսանողների հետ հանդիպումը։

Հանձնարարություններին անդրադառնալով՝ Սրբազանը նշել է, որ ձևավորվել է դիվանագիտական հանձնախումբ, որը պետք է մինչև կիրակի ներկայացնի դիվանագիտական ու անվտանգային հայեցակարգ։

Հանրահավաքի մասնակիցներից ստանալով պատրաստակամություն արտահայտող ծափերը ցանկացած գործողություն անելու՝ Սրբազանն ասել է՝ խաղաղ հանդիպումներ ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։