Հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվեի» անդամների հետ
Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչների, եզդիական համայնքի, բժիշկների հետ․ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Առաջիկայում բոլորով կհավաքվենք ու համատեղ որոշումներ կկայացվեն։ Ուզում եմ, որ բոլորի համախոհությամբ լինի մեր առաջիկա օրակարգը, որն առաջադրել ենք և ինչ իրենք են առաջադրել»,-ասել է Սրբազանը։
Հիշեցնենք, որ ժամը 17։00-ին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հանրահավաք էր նախատեսված Ազատության հրապարակում։ Ոստիկանությունը, սակայն, շրջափակել է Օպերայի շենքը՝ կանխելով քաղաքացիների մուտքը հրապարակ։