30 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխատում ենք Կոնգրեսի, ՄԶԳ-ի, պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար. Սամանթա Փաուեր

Աշխատում ենք Կոնգրեսի, ՄԶԳ-ի, պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար. Սամանթա Փաուեր

Աշխատանքներ են տարվում Կոնգրեսի. ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեցլ է ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը Նյու Յորքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը:

«Այժմ ես սիրով կօգտագործեմ այս առիթը՝ հայտարարելու համար, որ մենք աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեռ, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը, ինչպես նաև դիմադրողականության բարձրացմանը»,- ասել է Սամանթա Փաուերը։

Նա ընդգծել է, որ այս տարվա գարնանը հնարավորություն է ունեցել մեկնել Բրյուսել՝ քննարկելու այն կոնկրետ քայլերը, որ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական ու խաղաղ ապագային աջակցելու համար։

Փաուերի խոսքով` հուլիսին Երևան է ժամանել` այս առաջընթացին նոր ազդակ հաղորդելու և անձամբ ծանոթանալու ժողովրդավարությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերի հետ։