16 Հոկ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին ԵՄ-ից 2027 թվականի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրո է խնդրել

Զելենսկին ԵՄ-ից 2027 թվականի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրո է խնդրել

Ուկրաինային 2027 թվականին ռազմական կարիքները հոգալու համար Եվրամիությունից լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ անհրաժեշտ է ձեզնից առնվազն լրացուցիչ 70 միլիարդ եվրո՝ պաշտպանության, սպառազինության և մեր դիմակայունությունն ապահովելու համար։ Սա իրատեսական գումար է։ Խնդրում եմ ձեզ գտնել այդ միջոցները»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Եվրամիությունը համաձայնեցրել էր Ուկրաինային 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու հարցը։ Սակայն օգոստոսի վերջին Կիևում արդեն հայտարարել էին, որ այդ գումարը բավարար չի լինի։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ