
Հայաստանում դրական են արձագանքում նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու Ռուսաստանի առաջարկին․ Լիխաչով
«Ռոսատոմը» դրական ազդանշաններ է ստանում Հայաստանից այնտեղ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ․ ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները «շատ դրական հասարակական արձագանք» են առաջացնում։
«Այսօր մեր ունեցած շփումներից ազդակներ ենք ստանում, որ մեր առաջարկը չափազանց դրական է ընդունվում։ Խոսքը գիգավատային հզորության ՎՎԷՌ-1000 ռեակտորով էներգաբլոկը հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցելու մասին է՝ նախագծին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու և այն օպտիմալացնելու հնարավորությամբ»,- ասել է Լիխաչովը։


