03 Մար
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նասրալլան չի տուժել Իսրայելի ՌՕՈւ հարձակման ժամանակ․ Tasnim

Նասրալլան չի տուժել Իսրայելի ՌՕՈւ հարձակման ժամանակ․ Tasnim

«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան և շարժման գործադիր կոմիտեի ղեկավար Սեյեդ Հաշեմ Սաֆիեդդինը չեն տուժել Իսրայելի ՌՕՈւ հարվածից, որը հասցվել է Բեյրութում գտնվող շտաբ-բնակարանին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նշվում է, որ երկուսն էլ ամբողջովին առողջ են։

«Աղբյուրները հայտնել են Tasnim-ի Լիբանանի թղթակցին, որ Լիբանանի դիմադրության շարժման բարձրագույն առաջնորդներից ոչ ոք չի զոհվել սիոնիստական ռեժիմի կողմից սկսված դաժան ահաբեկչական գործողության արդյունքում, որը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Նրանք հաստատել են, որ այսօրվա սիոնիստական գործողությունը ձախողվել է»։

Այս տեղեկությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվել, որ Նասրալլան և Սաֆիեդդինը դարձել են թիրախ լայնամասշտաբ օդային հարձակման ժամանակ։

Միևնույն ժամանակ, արաբական լրատվամիջոցները նույնպես հաղորդում են, որ Իսրայելի ռմբակոծության հետևանքով Լիբանանի Հըզբոլլահ խմբավորման ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի տուժել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ