03 Նոյ
2024
17° c ԵՐԵՎԱՆ
17.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան

Ադրբեջանական բանտում գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հինգշաբթի օրը հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ նշելով, որ նա խոշտանգումների է ենթարկվել և զրկվել է արագ դատաքննության իրավունքից, հաղորդում է Reuters-ը։

Վարդանյանի փաստաբաններն ընդգծել են, որ հայցի հետ կապված դեպքերից մեկը 2024 թվականի ապրիլին նրա հացադուլի ժամանակ խոշտանգումներն են։ Նրանք հայտարարել են, որ սրան ի պատասխան Վարդանյանին տեղավորել են պատժախուց, ստիպել են կանգնել, արգելել են լվացվել և երկու օր զրկել են ջրից։

Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները նշել են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցյալ տարվանից՝ նրա կալանավորման պատճառով։

Առանձին հայցով մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին, որը զրպարտություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին։

Իրենց հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները նաև կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել երկրում պահվող բոլոր ղարաբաղցի հայ գերիներին մինչև COP29 գագաթնաժողովի մեկնարկը։