14 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի քաղաքապետարանն ասֆալտապատում է հեղեղատարները

Երևանի քաղաքապետարանն ասֆալտապատում է հեղեղատարները

Քաղաքապետարանը ասֆալտապատում է Երևանի հեղեղատարները․ դրանցից մեկը բացահայտել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը՝ Գայի պողոտայի վրա, Նորքի 4-րդ զանգվածում։

Հայրումյանը բացահայտել է հեղեղատարի տեղը, երբ նկատել է ասֆատի վրա իջած հատվածը, որը, բարեբախտաբար, առաջացել էր մեքենաների անցնելու հետևանքով․ հակառակ դեպքում հեղեղատարն այդպես էլ մնալու էր ասֆալտի տակ։ 

Քաղաքապետարանից կարճ մեկնաբանեցին․ մամուլի բաժնից մեզ հայտնեցին՝ ընդունում են, որ սա անփութության հետևանք է՝ ձևակերպելով, որ բանվորների գլխին հսկողություն է պետք։

Իսկ այստեղ բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ այդ հսկողությունը չի իրականացվել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026