
Արտահանման ճգնաժամ. գյուղացիները` սնանկացման վտանգի առաջ
Երկու ուսանող ունի Վոլոդյան․ ամբողջ տարվա եկամուտը կեռասի իր այգիներից է ստանում, բայց այս տարի այլընտրանքային շուկայի վրա է հույսը դրել: Տեղյակ է, որ Ռուսաստանն արգելել է կորիզավոր մրգերի արտահանումը, որոշել է Վրաստան դուրս բերել։
Արաքսի ջրերից են սնուցվում, հասունանում Վոլոդյայի կեռասները։ Տարեկան ստացվող 2-3 տոննա բերքը միայն վրացական շուկայի համար շատ-շատ է։ Նախորդ տարիներին կեռասի հիմնական շուկան, Վրաստանից զատ, Ռուսաստանն է եղել, բայց ստեղծված պայմաններում Վոլոդյան որոշել է իր արտադրանքը նաև ներքին շուկայում վաճառել․ այստեղ էլ ծառացել է լճացման վտանգը։
Մտավախություն ունի գյուղացին՝ հետ չի բերելու այն ահռելի գումարը, որ ներդրել է ծառերի խնամքի ու պարարտացման համար։


