27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զա՛րկ, երբ հալածում են քեզ․ ամենամյա ջահերով երթը կմեկնարկի հրապարակից

Զա՛րկ, երբ հալածում են քեզ․ ամենամյա ջահերով երթը կմեկնարկի հրապարակից

Ջահերով երթն ամենամյա երթ է, որը կազմակերպում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միությունը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 23-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ Ազատության կամ Հանրապետության հրապարակից ջահերով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և պահանջելու արդարացի հատուցում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության համար։ Երթի մեկնարկից առաջ, որպես կանոն, այրվում է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները։ Երթին, երիտասարդները սկսել են պատրաստվել դեռ մ եկ ամիս առաջ։ Երթի նախապատրաստական աշխատանքների մասին մանրամասները՝ տեսանյութում։