ABCMEDIA
Ինձ կապում են 2-րդ, 3-րդ նախագահների հետ, ասում են՝ Իշխան Սաղաթելյանն է համակարգում, ստում են. Բագրատ Սրբազան

Ինձ կապում են 2-րդ, 3-րդ նախագահների հետ, ասում են՝ Իշխան Սաղաթելյանն է համակարգում, ստում են. Բագրատ Սրբազան

Ինձ փորձում են անընդհատ կապել երկրորդ, երրորդ նախագահների հետ, թե ինչու՞, չգիտեմ։ Չեմ հասկանում՝ երկրորդ նախագահի՞ց են վախենում, թե՞ ինձանից. այսօր հանրահավաքին ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներով տարածվող լուրերին։

«Րոպեներ առաջ տեսանյութեր են տարածել, թե իբր այն տնակից, որտեղ ես եմ ապրում, դուրս է եկել Իշխան Սաղաթելյանը։ Ասում են՝ իբր համակարգում է այս ամենը։ Մի հարց ունեմ․ բա որ հասարակ մարդիկ են գալիս, գնում ինչու՞ չեք նկարում։ Այստեղ ներկա գտնվող հասարակական ու քաղաքական գործիչներ են մտնում, ինչու՞ չեք նկարում։ Իրենք այնքան ստախոս են, որ փորձում մարդկանց մտքերը պայքարի բովանդակությունից հեռու տանել, կապել անձերի, աշխարհաքաղաքական բևեռների հետ՝ մոռանալով, որ հենց իրենք են այդպիսին եղել։ Ես դրա համար եմ նրանց խորհուրդ տվել տանը հայելի պահել ու տնից դուրս գալ, ներս մտնելուց նայել իրենց։ Ինձ համար բոլոր նրանք, որ կոչված են մեր նպատակին, օրակարագին ծառայելու, ձգտելու՝ սև ու սպիտակը եռագույնին հաղթելու, տաճարը՝ փողոցին, ոչ միայն ընդունելի են, այլև քաջալերելի։ Իսկ բոլոր նրանք, որ ծախու գրչակներ են, որ պատվերով իրենց ինքնությունը վաճառողներ են, իրենց ձեռք ու բերանները շաղ տվողներ են, ուղղակի որպես գոյացություններ կվերանան»,- ասել է արքեպիսկոպոսը։