Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր չէ գնալ դատախազություն՝ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների՝ կեղծված լինելու վերաբերյալ իր հայտարարության մասին պարզաբանումներ տալու։
«Ահա կադրերը. նման կադրեր շատերն են տեսել։ Դրանք բացատրության կարիք չունեն։ Կան ապացույցներ։ Ես կարծում էի, որ դատախազությունն ինքը ապացույցներ է փնտրում, նորմալ երկրում ես կարծում էի, որ դա պետք է լինի այդպես։ Դատախազությունն այս ամենն սկսեց ԿԸՀ-ի հայտարարության հիման վրա, թե իբր ԿԸՀ-ն վիրավորված է, ինչից, չգիտեմ։ Ժողովրդի կողմից հավաքագրված ապացույցները, որոնց դատախազությունը, ըստ երևույթին, ծանոթ չէ, բացատրում է, որ տեղի է ունեցել հսկայական կեղծիք.
ԿԸՀ-ն պետք է փոխեր քվեաթերթիկների թուղթը, որը նրանից պահանջում էին ընտրություններից առաջ, բայց նա չի արել։ Միլիոնավոր էմիգրանտներ ունենք, բայց ԿԸՀ-ն քվեարկելու հնարավորություն տվեց ընդամենը 28 հազարին։
Դիմում եմ դատախազությանը. Դուք պատասխանատու եք ժողովրդի առաջ, և չպետք է ինձ հարցաքննեք, այլ պետք է հետաքննություն իրականացնեք։
Սա կփոխի քվեարկության արդյունքը։
Դատախազությունը սպասում է ինձնից կեղծիքի ապացույցների, բայց հակառակը պետք է տեղի ունենա, ուստի ես խորհուրդ կտայի դատախազությանը զբաղվել իրենց գործերով, իսկ նախագահը զբաղվի իր գործով», – ասել է Զուրաբիշվիլին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցաքննության է կանչվել դատախազություն. պատճառը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին նրա հայտարարություններն են։