Թուրքիարի ԱԳ նախարարը խոսել է Իսրարել-Իրան հակամարտության մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը խոսել է Իսրայելի՝ Իրանիմիջուկային ներուժի վրա հնարավոր հարձակման մատին։
«Եթե Իսրայելը փորձի ոչնչացնել Իրանի միջուկային հնարավորությունները, հակամարտությունը կարող է տարածվել այլ երկրներում»,- Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Իսրայելը ցանկանում է պաղեստինցիներին արտաքսել Գազայից Եգիպտոս, իսկ Հորդանան գետի արեւմտյան ափից՝ Հորդանան։ Սակայն այս սցենարը կուժեղացնի էսկալացիան Մերձավոր Արևելքում, կարծում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշի հարվածել Իրանի միջուկային ներուժին, հակամարտությունը կարող է ընդլայնվել այլ պետությունների վրա, նշել է Ֆիդանը։
Նրա կարծիքով՝ Իսրայելն օգտագործում է բանակցությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ «ժամանակ շահելու իր ռազմական նպատակներին հասնելու համար»։