Երևան-Բաքու չվերթ՝ «Զվարթնոց» օդանավակայանից
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Երևան-Բաքու չարտերային թռիչք է տեղի ունեցել․ ABC media-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատու Լուսինե Մողրովյանը։
«Թռիչքը միջազգային կազմակերպության պատվեր է»,-ասել է Մողրովյան։
Թե ովքե՞ր են եղել ինքնաթիռում օդանավակայանի մամուլի պատասխանատուն հրաժարվեց պատասխանել։ Հարցն էլ՝ արդյոք նրանց թվում տեղացի կամ արտասահմանյան պաշտոնյաներ են եղել, ուղևորները պաշտոնատար անձինք են եղել, մնաց անպատասխան։
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էր գրառում կատարել, որ 17։00-ին Երևան-Բաքու չվերթ է նախատեսված։