17 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը հաստատել է Լիբանանում իր հրամանատարներից մեկի սպանությունը

ՀԱՄԱՍ-ը հաստատել է Լիբանանում իր հրամանատարներից մեկի սպանությունը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ իր ռազմական թևի՝ Իզադդին ալ-Կասսամա բրիգադների հրամանատարներից մեկը՝ Հասան Ահմեդ Ֆարհատը, սպանվել է Լիբանանի հարավում՝ իսրայելական հարվածի հետևանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ -ի Telegram ալիքում։

Ֆարհատի հետ սպանվել է նաև նրա որդին՝ Համզան, ով նույնպես խմբավորման անդամ է եղել։

Ավելի վաղ` ուրբաթ, Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր արևմտյան Լիբանանում ՀԱՄԱՍ-ի հրամանատար Հասան Ֆարհատի սպանության մասին, ում հարվածել էր Սաիդա շրջանում: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Ֆարհատը «բազմաթիվ ահաբեկչություններ է կազմակերպել իսրայելցի խաղաղ բնակիչների և Իսրայելի պաշտպանության բանակի անդամների դեմ»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026