15 Ապր
2025
9.2° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանից հնարավոր են համարել ուղիղ բանակցությունները ԱՄՆ – ի հետ, սակայն՝ պայմանով

Իրանից հնարավոր են համարել ուղիղ բանակցությունները ԱՄՆ – ի հետ, սակայն՝ պայմանով

Իրանից հայտարարել են՝ հնարավոր են համարում ուղիղ բանակցությունները ԱՄՆ- ի հետ, սակայն պատժամիջոցների մեղմացման պայմանով․  հաղորդում է Reuters գործակալությունը։

Գործակալությունն ընդգծում է, որ Թեհրանն ԱՄՆ-ից կոնկրետ գործողություններ է ակնկալում, նախքան կհամաձայնի անձամբ հանդիպել ամերիկացի պաշտոնյաների հետ:

Իրանական աղբյուրները գործակալության հետ զրույցում նշել են նաև, որ Իրանը զգուշությամբ է մոտենում ԱՄՆ-ի հետ Օմանում պատրաստվող բանակցություններին: Ավելին, իրանական կողմը խորը կասկածներ ունի ամերիկյան կողմի մտադրությունների վերաբերյալ։

ԱՄՆ-ից էլ հայտարարել են, որ  կոշտ պատժամիջոցներ կկիրառեն Իրանի դեմ (ներառյալ նավթային սեկտորը), եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարք չլինի։ Այս մասին մասնավորապես հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

Ռազմագերիներ