18 Ապր
2025
14.2° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կապանում ռուսական հյուպատոսության բացումը վստահելի երաշխիք կլինի Սյունիքի խաղաղ և ապահով զարգացման համար․ Զախարովա

Կապանում ռուսական հյուպատոսության բացումը վստահելի երաշխիք կլինի Սյունիքի խաղաղ և ապահով զարգացման համար․ Զախարովա

ՌԴ ԱԳն ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն վսահ է, որ Հայաստանի ՝ ռազմավարական նշանակություն ունեցող Հհարավում ռուսական հետևողական ներկայությունը համապատասխանում է և՛ ՀՀ-ի, և՛ ՌԴ-ի, և՛ ամբողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։

Նրա խոսքով՝ Կապանում ՌԴ հյուպատոսության բացումը կարող է ազդակ հաղորդել առևտրա-ներդրումային, մշակութա-կրթական համագործակցությանը, երկու երկրների միջև տնտեսական օրակարգի առաջմղմանը։

Զախարովան շեշտել է նաև, որ Սյունիքը կարևոր դեր է ստանում նաև ԵԱՏՄ ձևաչափում՝ պայմանավորված վերջերս Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի վավերացմամբ։ «Այս ամենը վստահելի երաշխիք կլինի Սյունիքի դինամիկ, խաղաղ, ապահով զարգացման համար», – նշել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ մայիսին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համաձայնություն ձեռք կբերվի հյուպատոսության բացման ժամկետի վերաբերյալ։

Ռազմագերիներ