21 Մայ
2025
16.3° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել համագործակցելու հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանի

Վրաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել համագործակցելու հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանի

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը և նշում, որ Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ամրապնդմանը։

Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

«Ուրախ եմ, որ անցյալ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ արտգործնախարարությունների եռակողմ հանդիպում։ Հանդիպումն առաջին անգամ է կայացել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունների միջև, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս ձևաչափով համագործակցել՝ ի շահ տարածաշրջանի»,- նշել է Բոչորիշվիլին։

Ռազմագերիներ