21 Մայ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմական հիշողության պահպանումը ՀԱՊԿ անդամ երկրների համար անվտանգության ընդհանուր սպառնալիքները ետ մղելու միջոց է․ Տասմագամբետով

Պատմական հիշողության պահպանումը ՀԱՊԿ անդամ երկրների համար անվտանգության ընդհանուր սպառնալիքները ետ մղելու միջոց է․ Տասմագամբետով

Միջուկային զենքի գործոնը և ռազմական էսկալացիայի համեմատաբար ունիվերսալ մեխանիզմն ինքնաբերաբար ընդհանուր բնույթ են տալիս հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմին։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կենտրոնական թանգարանում «ՀԱՊԿ անդամ երկրների ժողովուրդների ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում» միջազգային գիտագործնական համաժողովում։

«Մեր սուրբ պարտքն ու պարտականությունն է պայքարել մեր պատմական հիշողությունը պահպանելու, այդ տարիների իրադարձությունները խեղաթյուրելու ցանկացած փորձի հակազդելու, խորհրդային ժողովրդի մեծ սխրանքի նշանակությունը նսեմացնելու համար»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նրա կարծիքով՝ ներկա «չափազանց դժվար» փուլում պատմական հիշողության պահպանումը և մշակութային ավանդույթների փոխանցումը ոչ միայն պարտականություն են, այլև՝ ՀԱՊԿ անդամ երկրների համար մարտահրավերները հաղթահարելու և անվտանգության ընդհանուր սպառնալիքները ետ մղելու միջոց։ Տասմագամբետովը հավելել է, որ կազմակերպությունն արժանի շարունակողն է այն ավանդույթների, որոնք օգնել են ԽՍՀՄ ժողովուրդներին հաղթել Հայրենական մեծ պատերազմում։

Ռազմագերիներ