01 Հնս
2024
ABCMEDIA
Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանություններից պահանջել արտահանձնել 30 տարվա ընթացքում ռազմական գործողությունների մասնակցած զինվորականներին. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանություններից պահանջել արտահանձնել 30 տարվա ընթացքում ռազմական գործողությունների մասնակցած զինվորականներին. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանը փորձելու է ինչ-որ պահի տղամարդկանց ցեղասպանություն
անել.  ABC Media-ի հետ զրույցում, մեկնաբանելով
ԿԽՄԿ մեքենայով ՀՀ տեղափոխվող 68-ամյա արցախցու ձերբակալությունը, ասաց ռազմական փորձագետ
Կարեն Վրթանեսյանը։

«Ավելին կարող է ինչ-որ պահի ՀՀ իշխանություններից պահանջեն արտահանձնել
առաջին պատերազմի, նաև 30 տարվա տարբեր ժամանակաշրջաններում ռազմական գործողություններին
մասնակցած տղաներին, բանակի սպաներին և գեներալներին»,-ասաց Վրթանեսյանը։

Նրա կարծիքով այս իրավիճակը դառնալու է խաղաքարտ Ադրբեջանի ձեռքում։
Հետո Ադրբեջանը պահանջելու է ՀՀ-ից այլ մարդկանց արտահանձնել։

«Եթե ՀՀ տարածքից արտահանձնումը չլինի, արդեն օգտվելով ՀՀ ներկա
իշխանությունների լռությունից, լուռ համաձայնությունից պահանջներ են ներկայացնելու
երրորդ երկրներին այս կամ այն անձին արտահանձնելու համար։ Շատ հնարավոր սցենար է ՀՀ
իշխանությունների անգործության և հանցավոր համաձայնության պայմաններում»,-եզրափակեց
Կարեն Վրթանեսյան։

Հիշեցնենք, որ այսօր Արցախից Երևան տեղափոխվելու ճանապարհին ադրբեջանցիները
առևանգել են 68-ամյա արցախցի տղամարդու, որը մեկնում էր սրտի վիրահատության։ Ավելի
ուշ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերջինս ձերբակալվել է, քանի որ մասնակցել
է այսպես կոչված «Խոջալուի գործողություններին»։