
Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին տեղեկությունը կեղծիք է. ՀՀ վարչապետի խոսնակ
ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին»։
Նրա խոսքով՝ այդ թեմայով հրապարակումները չունեն որևէ փաստական կամ իրավական հիմք, և դրանք Հայաստանի Հանրապետության դեմ վարվող «հիբրիդային պատերազմի» բաղադրիչ են։


