
«Տիկին Մկրտչյան… ձե՛նդ, ձենդ կտրի, աղջիկ ջան». ԱԺ-ում իրավիճակը լարվեց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի «նիկոլական բանդա» արտահայտությունից հետո, ԱԺ–ում կրքերը բորբոքվեցին։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց ողջունել «տիկին Մկրտչյանի տիրոջը՝ Սերժին»։
Արդեն ամբիոնից հեռացած ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց Ռուբինյանին։ Վերջինս էլ պահանջեց լռել՝ «Ձե՛նդ, ձե՛նդ»։
Այնուհետև տեղից սկսեց բղավել ՔՊ-ական պատգամավորներից մեկը։ Ռուբինյանը նրանից էլ պահանջեց լռել, այնուհետև նկատողություն հայտարարեց։
Դիմելով Աննա Մկրտչյանին՝ ասաց. «Տիկին Մկրտչյան… մի հատ ձենդ կտրի, աղջիկ ջան»։
Դրանից հետո Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում։


