ABCMEDIA
Մոսկվան սպասում է Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներին. Զախարովա

Մոսկվան սպասում է Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներին. Զախարովա

Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական
միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական
ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Միշել-Փաշինյան-
Ալիև հանդիպումը՝ պաշտոնյան նշել է, թե վաղաժամ է որևէ եզրակացություն անելը։

 «Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական
միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն։ Ուստի պետք է եզրակացություններ
անել հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է նա։