
Ադրբեջանի հետ սահմանազատման հարցով վերջին հանդիպմանը 3 փաստաթուղթ ենք ստորագրել․ փոխվարչապետ
Սահմանի զատման և գծման աշխատանքները հողի վրա կասեցված չեն, դրանք շարունակվում են․ «Հաղթանակ» զբոսայգում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Վերջերս, գիտեք, հանդիպում է տեղի ունեցել։ Եվ այս փուլում մշակում ենք փաստաթղթային բազա։ Նախորդ հանդիպմանը համաձայնեցրել ու հաստատել ենք աշխատանքային երեք փաստաթուղթ։ Ճիշտ է՝ դրանք տեխնիկական բնույթի են, բայց անչափ կարևոր են․ ըստ այդ փաստաթղթերի՝ հետագա աշխատանքները լինելու են էլ ավելի ինստիտուտիցիոնալ և կանոնակարգված։ Այս փաստաղթերը շուտով ներպետական ընթացկարգերով պետք է անցնեն հաստատման գործընթաց Հայաստանում և Ադրբեջանում։ Այդ ամենն անցնելուց և օրինական ուժի մեջ մտնելուց հետո կշարունակենք օրինական գործընթացը»,- նշել է փոխվարչապետը։
Նա նաև ավելացրել է, որ մոտակա օրերին հողի վրա աշխատանքներ չեն իրականացվի, դա իրատեսական չէ։


