09 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանը պետք է արագ կողմնորոշվի՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ․ Պուտին

Երևանը պետք է արագ կողմնորոշվի՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ․ Պուտին

Պաշտոնական Երևանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ, և այդ դեպքում իրատեսական կլինի ինտելեգենտ «բաժանման» ճանապարհը․ Հաղթանակի օրվա ամփոփիչ ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլիներ հարցը քվեարկության դնել։

«Դա, իհարկե, մեր գործը չէ, բայց տրամաբանական կլիներ, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրեին ԵՄ, թե՞ ԵԱՏՄ։ Դա կարելի է անել, օրիանկ, հանրաքվեով։

Եվ կախված արդյունքներից՝ մենք էլ մեզ համար եզրահանգումներ կանեինք, քանի որ ԵԱՏՄ անդամության շրջանակում Հայաստանը շոշափելի առավելություններ է ստանում»,- նշել է ՌԴ առաջնորդը։

Նա նաև առաջարկել է  Հայաստանի՝ ԵՄ-ի հետ կապված ծրագրերի հարցը քննարկել ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովում
«Հայաստանի այդ՝ ԵՄ-ի հետ կապված ծրագրերը պետք է առանձնահատուկ քննություն անցնեն»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը

ՌԴ նախագահը խոսել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից և Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպումից։ Նա ասել է, որ պատրաստ է հանդիպել ոչ միայն Մոսկվայում, այլև երրորդ երկրում, բայց հանդիպման արդյունքը պետք է համաձայնագիր կնքելը լինի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026