
Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կկատարի, երբ հարցը կրիտիկական կետի հասնի․ Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանը կմտածի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև ընտրություն կատարելու մասին այն ժամանակ, երբ այն առնա անխուսափելի ու հասնի կրիտիկական կետի։ Այս մասին նա ասել է «Вести» լրատվականի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանը չի դիտարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը կամ սցենարը։
«Երբ հարցը հասնի կրիտիկական կետի, այդ ժամանակ կլինի կոնկրետ քննարկում»,- ասել է Գրիգորյանը։
Նա նաև նշել է, որ այս պահին Հայաստանը չի տեսնում տնտեսական հաշվարկներ կատարելու անհրաժեշտություն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ կապերը խզելու վերաբերյալ, քանի որ նման սցենար չի դիտարկվում։
Փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի շրջանակում առկա խնդիրները, մասնավորապես Ռուսաստան արտահանման գործընթացում առաջացած դժվարությունները, հիմնականում տեխնիկական բնույթի են և հարթվող։


