02 Հնս
2026
26° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն 2.2 միլիոն եվրո է ներդնում՝ ՀՀ քաղաքացիներին առանց վիզայի Եվրոպա ճանապարհորդելու հնարավորությանը մոտեցնելու համար․ ՆԳ նախարար

ԵՄ-ն 2.2 միլիոն եվրո է ներդնում՝ ՀՀ քաղաքացիներին առանց վիզայի Եվրոպա ճանապարհորդելու հնարավորությանը մոտեցնելու համար․ ՆԳ նախարար

Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը․ հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026