02 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն այդքան էլ գոհ չէ Հայաստանում մեր ներգրավվածությունից․ Ռուբիոն անդրադարձել է ՀՀ-ում կայանալիք ընտրությանը

Ռուսաստանն այդքան էլ գոհ չէ Հայաստանում մեր ներգրավվածությունից․ Ռուբիոն անդրադարձել է ՀՀ-ում կայանալիք ընտրությանը

Ռուսաստանն այդքան էլ գոհ չէ Հայաստանում Միացյալ Նահանգների ներգրավվածությունից․ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությանը։

«Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ ռուսները կցանկանային, որ գործող առաջոնրդը պարտվեր ընտրությունը՝ որպես ԱՄՆ-ի հետ զարգացող հարաբերությունների հետևանք», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն պնդել է, որ ԱՄՆ-ն չի ստիպում Հայաստանին խզել բարեկամական կապերն այլ երկրների հետ։

«Մենք պարզապես ուզում ենք, որ մեր հարաբերությունները կառուցվեն ոչ միայն խաղաղության վրա․ խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է, այն բացում է տնտեսական հնարավորություններ», – հավելել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026