
Փաշինյանը հաղթեց ընտրություններում, բայց չկարողացավ ապահովել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor
ՀՀ-ում ընտրություների արդյունքը թույլ կտա Փաշինյանին ձևավորել կառավարություն և շարունակել ձգտել Ադրբեջանի հետ խաղաղության, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Արևմուտքի հետ ավելի խոր կապերի հաստատման:
Այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագրի» կանխատեսվող տեղերի թիվն ընդդիմության աջակցության բացակայության դեպքում չի բավարարում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար անհրաժեշտ մեծամասնությանը։
Դա կբարդացնի Ադրբեջանի պահանջը բավարարելու ջանքերը․ գրում է Stratfor-ը:
Ինչպես նշվում է, եթե Ռուսաստանին բարեկամ ընդդիմադիր ուժերը վստահ հանդես գան, դա կխթանի ներքին մրցակցությունը և Փաշինյանին ավելի կենթարկի ռուսական քաղաքական և տնտեսական հարկադրանքի։


