
Հարվածե՞լ Իրանին, թե՞ ոչ․ Թրամփը հայտնել է իր որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է այսօր երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարձակումները։
Նրա պնդմամբ՝ չեղարկումը պայմանավորված է Իրանի իշխանության ներկայացուցիչների հետ համաձայնությամբ։
«Քննարկումները և վերջնական կետերը հաստատել են բոլոր ներգրավված կողմերի կողմերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներն, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քաթարը, Թուրքիան, Պակիստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը, Եգիպտոսը և այլք», – գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում։
Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումն ամբողջ ուժով կգործի մինչև համաձայնության ավարտը, որի ստորագրման ժամանակը և վայրը կհրապարակվեն առաջիկայում։


