17 Հնս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կա՛մ հիմա նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կա՛մ հակահեղափոխությունը հաղթում է․ Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով

Կա՛մ հիմա նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կա՛մ հակահեղափոխությունը հաղթում է․ Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով

Ես պաշտոնապես ասում եմ, որ ՀՀ-ն տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է ու կառավարում է, և միակ սպառնալիքը պատերազմի եռագլուխ կուսակցության և նրանց պոչերի գործունեությունն է․ այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա ելույթի հիմնական հատվածները՝ կետերով․

  • Հիմա էդ ուժերը գալու են Ղարաբաղի շարժումը շարունակելո՞ւ են, թե՞ չեն շարունակելու։
  • Երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում։ Էդ սպառնալիքներն անուններ ունեն՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ։ Քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց, նաև նրանց շոշափուկներին ու մետաստազներին։
  • Կա՛մ հիմա նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կա՛մ հակահեղափոխությունը հաղթում է։ է՛ս է մեր ընտրությունը։
  • Չի՛ կարող ուրիշ տեղի ենթարկվող իշխանություն լինել Հայաստանում։
  • Եկել է պատասխան տալու ժամանակը, և բոլորը հատ-հատ պիտի պատասխան տան։ Էսօր է, հիմա է հատուցման ժամը։
  • Ձեր հետևորդների ձայները կեղծվել են, ու դուք տանը վեր ընկա՞ծ եք, հաջորդ օրն օդանավակայանում եք հայտնվո՞ւմ։ Ում ձայնը կեղծված է, դուրս եկե՛ք հրապարակներ։ Չեք գա, որովհետև այդ ժամանակ դուրս կգան նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ընտրակաշառքներով։
  • Եթե 2029 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր լինի, ես էս գլխից ասում եմ՝ գնալու եմ Բաքու։
  • Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը մեր ամենահաջողված պրոյեկտն է։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026