
ԱՄՆ-Իսրայել դաշինքում ճեղքեր չկան, այն նման է գրանիտե պատի․ Իսրայելի վարչապետի հայտարարությունները՝ կետերով
Իսրայելի և ԱՄՆ-ի ընդհանուր նպատակն է թույլ չտալ, որ Իրանն ունենա միջուկային զենք․ մենք կհասնենք մեր նպատակին՝ լինի դա դիվանագիտական, թե այլ ճանապարհով․ Fox News-ի եթերում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նեթանյահուի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․
- ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը հիանալի էր։ Այն մեր ունեցած լավագույն հանդիպումներից մեկն էր։ Ես միշտ ստիպված եմ հիասթափեցնել մեր քննադատներին, որոնք փորձում են ճեղքեր գտնել մեր դաշինքում, սակայն հանդիպում են գրանիտե պատի, ինչպես և եղավ այսօր։
- ԱՄՆ նախագահը շատ հստակ դիրքորոշում ունի։ Մենք ունենք ընդհանուր հանձնառություն։ Մենք չենք ցանկանում, որ Թեհրանը միջուկային զենք ունենա։ Մենք ունենք ընդհանուր նպատակ, և այն կյանքի կկոչենք՝ լինի դա դիվանագիտական, թե այլ ճանապարհով։
- Միջազգային քրեական դատարանի դատախազն իմ ու պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ձերբակալության օրդերներ է տվել՝ մեզ մեղադրելով ռազմական հանցագործությունների համար, մասնավորապես՝ Գազայի բնակչությանը սովի մատնելու համար։ Մենք նրանց 1 միլիոն տոննա սնունդ ենք տրամադրել։ Սակայն նա որոշեց գնալ այդ քայլին։ Ինչո՞ւ նա դա արեց։


