16 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ՀՕՊ-ը Պսկովի շրջանում անօդաչու է խոցվել

ՌԴ ՀՕՊ-ը Պսկովի շրջանում անօդաչու է խոցվել

Ռուսաստանի Հակաօդային պաշտպանության համակարգերը Պսկովի շրջանում խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք. հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Անցած գիշեր Կիևի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքը Պսկովի մարզում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ղրիմի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի և Տուլայի շրջանների վրա չեզոքացվել էր Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 21 անօդաչու թռչող սարք։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026