27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանին մեղադրել է երկկողմ հարաբերությունների վատթարացման մեջ

Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանին մեղադրել է երկկողմ հարաբերությունների վատթարացման մեջ

Ճապոնիայի կառավարությունն անարդարացի եւ անընդունելի է համարում Մոսկվայի հայտարարությունները երկկողմ հարաբերությունների վատթարացման համար Տոկիոյի պատասխանատվության մասին՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով, եւ իրավիճակի համար մեղադրում է ռուսական կողմին. այս մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա 2022թ. փետրվարին, իսկ 2022թ. մարտին ՌԴ-ն միակողմանի կարգով հայտարարել է, որ մտադիր չէ շարունակել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները ճապոնական պատժամիջոցների պատճառով։

«Մենք կարծում ենք, որ այս ամբողջ իրավիճակը ստեղծվել է բացառապես Ռուսաստանի գործողությունների պատճառով։ Մեղքը Ճապոնիայի վրա դնելու փորձերը խիստ անարդարացի են եւ անընդունելի»,- ասել է նա։