05 Նոյ
2024
4° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. այս մասին  հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է Բրյուսելում Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։

Զրույցի ընթացքում ընդգծվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:

Ըստ այդ պայմանավորվածությունների՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել Խաղաղության խաչմերուկ նախագիծը։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: