ABCMEDIA
Մենք չորս գյուղի հարց չենք լուծում, մենք լուծում ենք Հայաստանի հարց․ Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

Մենք չորս գյուղի հարց չենք լուծում, մենք լուծում ենք Հայաստանի հարց․ Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

  • Երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի կիլոմետր այն կողմ Թուրքիան է, մենք ընտրում ենք իրական Հայաստանը․ նույն մոտեցումն է նաև Ոսկեպարի դեպքում:

 

  • Ես` որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում եմ որևէ բան ավելի սիրել, քան իրական Հայաստանը:

 

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերիք չէ՝ միմյանց հետ կոնֆլիկտ ունեին, դեռ ավելին` 2022 թ–ից միմյանց դեմ պատերազմում են:

 

  • Ֆրանսիայի, ԱՄՆ–ի ու Ռուսաստանի շահերը այնպես են համընկնում, որ հեսա գալու են ու այսպե՞ս են անելու, այնպե՞ս են անելու․ մեզ 30 տարի «մեշոկի» նման շպրտել են այս կողմից այն կողմ, այն կողմից այս կողմ, դա չե՞ք նկատել:

 

  • Այդքան մեզ ասում են, որ մենք Հայաստանը դարձում ենք աշխարհաքաղաքական թատերաբեմ, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ ի՞նչ էր, եթե ոչ աշխարաքաղաքական լեգիտիմ մրցակցություն ՀՀ-ի վրա:

 

  • Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար:

 

  • Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ՀՀ–ն, նույնիսկ պատմականորեն, ԽՄ տրամաբանությամբ, այն երկիրն է, որ պարփակված է այս երկրներով:

 

  • Ասում են Լեռնային Ղարաբաղին մենակ թողեց այս իշխանությունը․ 2020-2023 թվականներին Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին տվել է 538 միլիարդ դրամ:

 

  •  Լեռնային Ղարաբաղը լուծարված է ձեր ձեռամբ․ Փաշինյանը՝ ընդդիմությանը:

 

  • Դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել:

 

  • Այսօր մենք ենք գրում մեր պատմությունը, որովհետև մենք պատմություն գրել էլ չգիտենք, որովհետև մեզ թույլ չեն տվել մեր պատմությունը գրել, ասել են մենք կգրենք, կտանք, կարդացեք, անգիր արեք և պատմեք:

 

  • Մեր ձեռքով գրած պատմությունը վատն է լինելու, որովհետև մենք չգիտենք  որ դարից ինքնուրույն պատմություն գրել․ միջնադարից էս կողմ մեր պատմությունները կայսրություններն են գրել:

 

  • Իմ հիմնական ուղերձն այդ մասին է, որ ժողովուրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրված պատմությունից ու նախ կերտենք, ապա զուգահեռաբար գրենք, ստեղծենք մեր պատմությունը: