27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հիմա 90-ականները չեն․ Գնել Սանոսյանը պատասխանել է Կիրանցի բնակիչների մտահոգություններին

Հիմա 90-ականները չեն․ Գնել Սանոսյանը պատասխանել է Կիրանցի բնակիչների մտահոգություններին

Թուրքը որ եկավ, ո՞նց ենք ստեղ ապրելու, իմ երեխեն կապրի՞ ստեղ, ես վստահ չեմ․ դիմելով Գնել Սանոսյանին՝ ասել է Կիրանցի բնակիչներից մեկը։

Ի պատասխան նախարարը նշել է, թե պետք չէ միակողմանի նայել, քանի որ նույն տեղում լինելու են նաև հայ սահմանապահները։

«Տեղ տեսե՞լ եք, մեր սահմանին տեղ կա՞, որտեղ իրենք կանգնած են, մենք՝ չէ։ Ինչո՞ւ եք մտածում, որ էստեղ այդպես է լինելու»,-ասել է Սանոսյանը։

Բնակչի դիտարկմանը, թե 90-ականներին տեսել են, Սանոսյանն արձագանքել է․ «Հիմա 90-ականները չեն, որտեղ չորոշեն համատեղ, կորոշեն՝ 5 մետր հեռավորությամբ կանգնել, այդպես կկանգնեն, կորոշեն 25, կլինի համարժեք, մեր սահմանապահները ձեր անվտանգությունը կապահովեն։ Ինչքան էլ ձեր մտահոգությունները տեղին են, ընդ որում՝ տեղին են, մենք ընդունում ենք, նման մտահոգություն մենք էլ ունենք, բայց դրանից զատ մենք պարտավոր ենք նաև իրավիճակը կառավարել, իսկ դա արվում է մի շարք լուծումներով՝ դրանցից մեկն էլ սահմանապահների համարժեք կանգնելն է, որոնք կապահովեն ձեր անվտանգությունը։ Կկառուցեն ենթակառուցվածքներ, հենապատ»։

Երբ բնակիչները Սանոսյանին առաջարկեցին գնալ և ցույց տալ, թե որտեղ է հիմա մեր սահմանը, նախարարը նշեց, որ դրանից ոչինչ չի փոխվելու։

«Երկրի սահմանները գծվելու են իրավաբանորեն հաստատված քարտեզներով, հիմա 2 երկրի հանձնաժողովներն աշխատում են, քարտեզները հաստատված և ստորագրված են դեռևս 1976 թվականին հաստատված քարտեզներով։