24 Հլս
2024
31.3° c ԵՐԵՎԱՆ
22.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ Հայաստանի մասին

ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ Հայաստանի մասին

ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, և արտատարածաշրջանային խաղացողների ժամանումը Հայաստան «հետևանք կունենա». այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» X-րդ միջազգային գիտական ​​և փորձագիտական ​​ֆորումի ժամանակ։

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք։ Նա նաև մատնանշել է հայ հասարակության որոշակի դժգոհությունները Ռուսաստանի նկատմամբ։

«Համենայնդեպս, կա նման տեսակետ, և դա պետք է հասկանալ, բայց պետք է հասկանալ նաև, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, հետևաբար, որոշ արտատարածաշրջանային խաղացողների գալը, բնականաբար կունենա իր հետևանքները»,- ասել է Օվերչուկը։