11 Դեկ
2024
0° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի արտգործնախարարը Էրդողանին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ

Իսրայելի արտգործնախարարը Էրդողանին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը և նրան համեմատել է Իրաքի մահապատժի ենթարկված առաջնորդ Սադամ Հուսեյնի հետ:

Հիշեցնենք, որ Էրդողանը սպառնացել էր ներխուժել Իսրայել:

«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեք, թե ինչ տեղի ունեցավ այնտեղ և ինչով ավարտվեց», – գրել է Կացը՝ X սոցցանցում։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մի անգամ մտել է Լիբիա և Ղարաբաղ։